Մեր Մասին

Կենտրոնում ներգրավված բժշկական անձնակազմը, Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր ոլորտներում ունենալով նվազագույնը տաս տարվա աշխատանքային փորձ, բազմաթիվ անգամ ունեցել է աշխատանքի և ուսամնառության հնարավորություն Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ բացահայտելով ՀՀ առողջապահության թույլ և ուժեղ կողմերը:

Մեր մասնագետների հիմնական նպատակն է ունենալ այնպիսի կենտրոն, որտեղ հնարավոր կլինի ներդնել արտերկրների առողջապահական համակարգի, ինչպես նաև սպասարկման ոլորտի նորագույն եղանակները՝ ընդգծելով ՀՀ-ի առողջապահական համակարգի գերակայությունները:

Մեր սկզբունքներն են՝

• Հարգել հիվանդին

• Գնահատել նրա ժամանակը

• Լինել առավելագույնս ազնիվ

• Բուժումն սկսելուց առաջ կատարել այցելուի հիվանդության վերջնական ախտորոշում

• Տալ հիվանդության մասին լիարժեք և սպառիչ տեղեկատվություն,

• Տրամադրել հիվանդին ժամանակ՝ լսելու նրա գանգատները, ինչպես նաև կոնսուլտացիայի ընթացքում պատասխանել նրա բոլոր հարցերին:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը ղեկավարում է Երևանի Մխ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դասախոս Արտակ Օհանյանը:

Բաժանմունքում իրականացվում են՝

1. Հոդերի սոնոգրաֆիա,

2. Ներհոդային և միջջլային ներարկումներ՝ սոնոգրաֆիայի հսկողության տակ,

3. Հիվանդության տվյալների մանրամասն վերլուծություն,

4. Բուժում:

Մեր կենտրոնի առավելություններն են՝

1. Մասնագիտական բարձր որակավորում և աշխատանքային բազմամյա փորձ ունեցող բուժանձնակազմ, որը վերապատրաստում է անցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում,

2. Բուժական նորագույն մեթոդների կիրառություն, այդ թվում՝ ներհոդային և միջջլային ներարկումներ, տարբեր բլոկադաների իրականացում սոնոգրաֆիայի հսկողության տակ, ինչն էլ իր հերթին բարձրացնում է բժշկական միջամտությունների արդյունավետությունը,

3. Սարքավորումների պարբերաբար վերազինում և համապատասխանեցում համաշխարհային բժշկության ժամանակակից չափանիշներին, բժշկական նորահայտ մեթոդների տեղայնացում և կիրառում: