Հոդերի սոնոգրաֆիա

Մեծ և փոքր հոդորի սոնոգրաֆիա

Փափուկ հյուսվածքների և հոդերի սոնոգրաֆիան վերջին մի քանի տարիներին լայն կիրառում է գտել օրթոպեդիայի ոլորտում, ռևմատոլոգիայում, ինչպես նաև անեսթեզիոլոգիայում:

Անեսթեզիոլոգիայում սոնոգրաֆիայի հնարավորություններն անկասկած ավելի սահմանափակ են: Վերին և ստորին վերջույթների վիրահատություններից առաջ սոնոգրաֆիայի հսկողության տակ հայտնաբերվում են ցավ զգացող նյարդերը, նրանց մեջ, նրանց շուրջը ներարկվում են ցավազրկող դեղամիջոցներ, ինչը հնարավորություն է տալիս քիչ քանակության դեղորայքի օգնությամբ ստանալ առավելագույն ցավազրկման արդյունք: Այս մեթոդի շնորհիվ հիվանդը խուսափում է 10-ից-20 անվանում դեղամիջոցից, որոնք անկասկած ունեն կողմնակի բացասական ազդեցություններ և վիրահատությունից կարճ ժամանակ անց հիվանդը կարող է գնալ տուն:

Օրթոպեդիայում և ռևմատոլոգիայում հոդերի սոնոգրաֆիան օգտագործվում է և՛ որպես ախտորոշման եղանակ, և՛ որպես բուժման եղանակ: Ի տարբերություն այլ առավել հայտնի թանկ հետազոտությունների (MRI և CT), հոդերի սոնոգրաֆիան դինամիկ հետազատություն է, ինչը թույլ է տալիս հոդը հետազոտել շարժման ժամանակ՝ ուշադրություն դարձնելով ցավոտ կետերի վրա: Սոնոգրաֆիայի օգնությամբ կատարվում են տարատեսակ բժշկական միջամտություններ, այդ թվում նաև ներհոդային կամ միջջլային ներարկումներ: Փափուկ հյուսվածքների և հոդերի սոնոգրաֆիան օգտագործվում է տարբեր տեսակի գոյացությունների պունկցիաների և բիոպսիաների նպատակով՝ սոնոգրաֆիայի օգնությամբ հայտնաբերվում է գոյացությունը և միլիմետրային ճշգրտությամբ իրականացվում է մանիպուլյացիան: