Այցելուների կրթություն

Այցելուների կրթություն

Հաճախ նախնական կոնսուլտացիայի ընթացքում հիվանդը լսում է բազմաթիվ բժշկական տերմիններ, ստանում հինգից ավելի դեղամիջոցների ցանկ, վճարում ամբողջի համար՝ հեռանալով բազմաթիվ անպատասխան հարցերով իր հիվանդության, ինքնազգացողության մասին:

Մեր առաջնային նպատակն է փոխել կանխակալ ձևավորված պատկերացումը Հայաստանի բժշկական համակարգի մասին, ինչի համար էլ կրթում ենք մեր այցելուներին:

Հետազոտության արդյունքների, դեղատոմսի հետ միասին այցելուները ստանում են իրենց հիվանդության սեղմագիրը, որում առանց բժշկական մասնագիտական բարդ ու անհասկանալի տերմինների բացատրված են հիվանդության առաջացումը, ընթացքը, բուժման եղանակները:

Գտնվելով անընդհատ կապի մեջ այցելուների հետ և ճշգրտելով բուժման ընթացքը՝ անհրաժեշտության դեպքում իրականացվում են դեղերի և վարժությունների փոփոխություններ, ինչն է՛լ ավելի է մեծացնում բուժման արդյունավետությունը:

Այցելուն <<Վալիդուս>> կենտրոնից հեռանում է իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխաններով: