Ներհոդային ներարկում

Ճշգրիտ և անցավ ներհոդային, միջջլային ներարկումներ…

Մեր կլինիկայի առավելություններից է նաև այն, որ այցելուների հոդերի և մկանների սոնոգրաֆիան իրականացվում է օրթոպեդի անմիջական ներկայությամբ, ինչն էլ հնարավորություն է տալիս կատարել տարբեր միջամտություններ սոնոգրաֆիայի հսկողության տակ՝ ներհոդային և միջջլային ներարկումներ:

Կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են ինչպես միջմկանային, այնպես էլ ներհոդային ներարկման համար: Հոդերի տարբեր ախտահարումների ժամանակ ներհոդային ներարկումների եղանակով այժմ լայնորեն կիրառվում են ՈՀՀԲԴ (Ոչ հորմոնային հակաբորբոքային դեղամիջոցներ), ՀՀԲԴ (Հորմոնային հակաբորբոքային դեղամիջոցներ) PRP (platelet rich plasma թրոմբոցիտներով հարուստ պլազմա) և հյուալուռոնաթթուներ:

Մեծ հոդաճեղքի նեղացման դեպքում, ինչպես նաև միջին և փոքր հոդերում ներարկումները շատ հաճախ դժվարությունններ են ստեղծում օրթոպեդների համար: Կիրառելով միջազգային փորձը՝ մենք ներհոդային և միջջլային ներարկումները կատարում ենք բացառապես սոնոգրաֆիայի հսկողության տակ՝ սոնոգրաֆիայի միջոցով հայտնաբերվում է հոդաճեղքը կամ ջլի/կապանի բորբոքված հատվածը և կրկին սոնոգրաֆիայի հսկողության տակ կատարվում է ներարկում, ինչը բարձրացնում է բուժման արդյունավետությունը՝ ապահովելով գրեթե անցավ ներարկում: (http://www.youtube.com/watch?v=TLpNsmwBGS4)