Կենտրոնում ներգրավված բժշկական անձնակազմը, Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր ոլորտներում ունենալով նվազագույնը տաս տարվա աշխատանքային փորձ, բազմաթիվ անգամ ունեցել է աշխատանքի և ուսումնառություն հնարավորություն Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ բացահայտելով ՀՀ առողջապահության թույլ և ուժեղ կողմերը:
Մեր մասնագետների հիմնական նպատակն է ունենալ այնպիսի կենտրոն, որտեղ հնարավոր կլինի ներդնել արտերկրների առողջապահական համակարգի, ինչպես նաև սպասարկման ոլորտի նորագույն եղանակները՝ ընդգծելով ՀՀ-ի առողջապահական համակարգի գերակայությունները:
Մեր սկզբունքներն են՝
• Հարգել հիվանդին
• Գնահատել նրա ժամանակը
• Լինել առավելագույնս ազնիվ
• Բուժումն սկսելուց առաջ կատարել այցելուի հիվանդության վերջնական ախտորոշում
• Տալ հիվանդության մասին լիարժեք և սպառիչ տեղեկատվություն,
• Տրամադրել հիվանդին ժամանակ՝ լսելու նրա գանգատները, ինչպես նաև կոնսուլտացիայի ընթացքում պատասխանել նրա բոլոր հարցերին:
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը ղեկավարում է Երևանի Մխ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դասախոս Արտակ Օհանյանը:
Բաժանմունքում իրականացվում են՝
1. Հոդերի սոնոգրաֆիա,
2. Ներհոդային և միջջլային ներարկումներ՝ սոնոգրաֆիայի հսկողության տակ,
3. Հիվանդության տվյալների մանրամասն վերլուծություն,
4. Բուժում:
Մեր կենտրոնի առավելություններն են՝
1. Մասնագիտական բարձր որակավորում և աշխատանքային բազմամյա փորձ ունեցող բուժանձնակազմ, որը վերապատրաստում է անցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում,
2. Բուժական նորագույն մեթոդների կիրառություն, այդ թվում՝ ներհոդային և միջջլային ներարկումներ, տարբեր բլոկադաների իրականացում սոնոգրաֆիայի հսկողության տակ, ինչն էլ իր հերթին բարձրացնում է բժշկական միջամտությունների արդյունավետությունը,
3. Սարքավորումների պարբերաբար վերազինում և համապատասխանեցում համաշխարհային բժշկության ժամանակակից չափանիշներին, բժշկական նորահայտ մեթոդների տեղայնացում և կիրառում: