Հարված-Ալիքային Թերապիա

«ՎԱԼԻԴՈՒՍԸ» ժամանակակից մարդու հարափոփոխ կենսակերպի ընթացքում առաջացած առողջական խնդիրները լուծում է ժամանակակից, նորագույն սարքավորումների միջոցով:

Եվ այսպես՝ եթե տառապում եք

•կրնկային խիթից,

 •մորտոնի նևրինոմայից,

 •էպիկոնդիլտից,

•բուրսիտից,

•ներբանային ֆասցիիտից,

•կալցիֆիկացնող տենդինիտից,

•ստիլոիդիտից (դաստակի տենդինիտներ),

•ճաճանչային և ծղիկային էպիկոնդիլիտից (թենիսիստի արմունկ),

•աքիլոդինայից,

 •ծնկոսկրի սեփական կապանի տենդինիտից (ցատկորդի ծունկ),

•տամբիոնային շրջանի տենդինոզից,

 •դանդաղ սերտաճող կոտրվածքներից,

ապա հարված-ալիքային թերապիան (Ударно-волновая терапия, Shook wave therapy) նախատեսվսծ է հե՛նց Ձեզ համար։ Հարվածային ալիքների յուրահատկության շնորհիվ՝ ընտրված պարամետրերին համապատասխան, ազդեցության զոնայում գերակտիվանում են նյութափոխանակության գործընթացները, որը հնարավոր է դարձնում արագացնել սպիական հյուսվածքի ձևավորումը, նոր հյուսվածքային բջիջների, անոթների (մազանոթների) վերականգնումը՝ զգալի կրճատելով բուժման ընթացքը։

Մեր կենտրոնում կիրառվող շվեյցարական առաջատար արտադրության «STORZ MEDICAL MASTER PULS MP200»  նորագույն սարքավորումը գեներացնում է այնպիսի հարվածային (ձայնային) ալիքներ, որոնք օպտիմալ կիրառելի են օրթոպեդիայում և տրավմատոլոգիայում։ Ձայնային ալիքներն իմպուլսների տեսքով թափանցում են ներս, ապա կլանվում հարոսկրային հյուսվածքների կողմից։ Բարձր էներգիայով օժտված  ձայնային այս ալիքները, համապատասխան ինտենսիվությամբ և մեթոդաբանությամբ կիրառելիս, ազդեցության համար  նախատեսված շրջանում կազմաքանդում են կրակալված (կալցիֆիկացված) հատվածները, ոսկրային գերաճերը, ֆիբրոզ օջախները: Միաժամանակ ակտիվացնում են կալցիումային միացությունների արտազատումը, իսկ ոսկրային կոտրվածքների բուժման պրոցեսում նպաստում են ոսկրային կոշտուկների ձևավորմանը։ Հարվածային թերապևտիկ ալիքների ներթափանցման խորությունը մինչև 8սմ է, ինչն  էլ ապահովում է կիրառումը օրթոպեդիայում և տրավմատոլոգիայում։ Հարված-ալիքային թերապիան արդյունավետ է ու անվտանգ օրթոպեդի և ֆիզիոթերապևտի հստակ ցուցման դեպքում։ Կոնսերվատիվ (ոչ վիրահատական) բուժման արդյունքում, մի քանի անգամ ավելի արագ ապահովում է վերադարձ սպորտին, ակտիվ կենսակերպին և սովորական առօրյա գործունեությանը։ Հիմնականում պահանջվում են 3-ից 5 պրոցեդուրա, 4-ից 7 օր ընդմիջումներով։